Զեկույց Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության (ArmTech) զարգացման կոնգրեսին մասնակցության վերաբերյալ, Սիլիկոնային հովիտ և հանդիպումներ SLAC-ում, 4-13 նոյեմբերի, 2009թ.
1.Նոյեմբերի 4-ին ես Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող պատվիրակության անդամների հետ այցելեցի Ստանֆորդի Գծային Արագացուցիչների կենտրոն (SLAC) և Բերկլիի համալսարան: Պարոն Սարգսյանը հանդիպեց SLAC-ի տնօրենի՝ դոկտոր Դեիլ Կնութսոնի, Արագացուցիչների Հետազոտությունների բաժնի տնօրեն դոկտոր Տոռ Ռաուբենհայմերի և Ստանֆորդի համալսարանի հայ ուսանողների հետ: Վարչապետը ծանոթացավ SLAC-ի պատմությանը, նրան ներկայացվեցին նոր արագացուցիչների ընթացիկ հետազոտությունները և զարգացումները հզոր լուսային աղբյուրների և բժշկության ասպարեզներում: Ներկայացվեց և քննարկվեց նաև ազգային լաբորատորիայի իրավիճակը (SLAC –ի ներկայիս կարգավիճակը): Հայ ուսանողների և Սիլիկոնային հովտի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Բերկլիում հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց հայ ուսանողների` երկրում և արտասահմանի լավագույն համալսարաններում կրթության վերաբերյա ՀՀ քաղաքականության մասին: Նորաստեղծ Ազգային Մրցունակության խորհուրդը և Լուիս հիմնադրամը համատեղ կմշակեն նախագծեր տուրիզմի, կրթության և առողջապահության ասպարեզներում: Երևանի Ֆիզիկայի իստիտուտը, որը պետք է վերածվի ազգային լաբորատորիայի, ակտիվորեն կմասնակցի Հայաստանում ստեղծվող միջուկային բժշկության մեջ:
2.Նոյեմբերի 6-ին և 7-ին ես մասնակցեցի ArmTech կոնգրեսի պլենար և սեկցիոն նիստերին: Պլենար նիստերը շատ հետաքրքիր էին: Սիլիկոնային հովտի խոշոր ընկերությունների նախագահները և գործադիր տնօրենները ներկայացրեցին բարձր տեխնիկայի արդյունաբերության ընդհանուր պատկերը, դրա զարգացման և Հայաստանի դրանում մասնակցության հնարավորությունները: Դժբախտաբար, ArmTech-ի սեկցիոն նիստերը բավականին մարդաշատ չէին, և կնքվեցին շատ քիչ քանակի պայմանագրեր: Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի ներկայացուցիչները, չնայած շատ հետաքրքիր նախագծերի առաջարկներին, բավարար պատրաստված չէին բիզնես պայմանագրեր կնքելու համար: Նրանք չմշակեցին բիզնես նախագծեր մասնավոր կապիտալի ձեռքբերման համար (դիմել վարկերի համար, վաճառել բիզնեսի մի մասը և այլն...), և նրանք պատրաստ չէին կիսել բիզնեսը անհատների հետ` ներդրումներ ստանալու համար:
Նախատեսված շահույթի և արտադրանքի գնի հաշվարկները ևս փոքր ինչ կամայական էին: Իմ պլենար նիստի զեկույցի մեջ` «Կիրառական Տիեզերական Ճառագայթների Ֆիզիկա` որպես գիտա-տեխնոլոգիական նորամուծություն» ես փորձեցի ներկայացնել կապերը ֆունդամենտալ գիտության և նորամուծությունների միջև` Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական Ճառագայթների բաժանմունքի Տիեզերական Եղանակի հետազոտությունների հիման վրա: Դա նոր ստեղծվող գիտական ճյուղ է, ինչպես նաև նոր ստեղծվող առևտրային ծառայություն: Ֆունդամենտալ գիտությունը այս դեպքում անմիջապես ստեղծում է նորարարական տեխնոլոգիա: Մենք ֆունդամենտալ հետազոտություն ենք կատարել Տիեզերական Եղանակի ասպարեզում, ձեռք բերել տեխնոլոգիական հարուստ փորձ և մշակել խոստումնալից բիզնես ծրագրեր միևնույն նախագծում: Ինչևիցե, սա բխում է նորարարական տեխնոլոգիաների և արտադրանքների անհրաժեշտությունից ` ճգնաժամի հաղթահարման նպատակով: ArmTech կոնգրեսը նպատակ ունի Հայաստանում զարգացնել գիտության վրա հիմնված տնտեսություն` բիզնես-գիտություն համագործակցության միջոցով` խրախուսելով լայնորեն ներգրավել սփյուռքի ինտելեկտուալ հարստությունը և ձեռնարկատիրական փորձը: Այս նպատակին կարելի է հասնել կրթության բոլոր մակարդակների բարելավմամբ, ապահովելով ինտերնետի լայն հասանելիություն, հիմնական շեշտը դնելով այն ծրագրերի վրա, որոնք կարող են հանգեցնել նոր ծառայությունների կամ արտադրանքների ստեղծմանը, ինչպես նաև բարելավելով և ստեղծելով թափանցիկ կառավարական գործակալություններ:
Նկ 1 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Ստանֆորդի համալսարանի ուսանողների հետ, SLAC, Ստանֆորդ, 5 նոյեմբերի, 2009թ.
SLAC-ի արագացուցչային կենտրոնը.
3. Հանդիպում առաջատար Միկրոալիքային Տեխնոլոգիական հետազոտությունների խմբի ղեկավար դոկտոր Սամի Տանտավիի հետ (ATR) 2009թ-ի նոյեմբերի 10-ին, որի ընթացքում քննարկվեցին արագացուցչային տեխնոլոգիաների տարբեր կիրառություններ: ԱՄՆ-ում արագացուցիչների արտադրության ընդհանուր քանակը հասավ 3.5 բլն-ի 2008թ-ին. ամենատարածվածը փոքր 7-8 Մէվ էլեկտրոնային արագացուցիչներն են քաղցկեղի բուժման համար: Նման արագացուցիչներից 3000-ը արդեն իսկ տեղադրվել են ԱՄՆ-ում: Համաշխարհային շուկայում նման արագացուցիչների 60%-ը կենտրոնաց է Սիլիկանային հովտում գործող “Վարիան” ընկերության ձեռքերում, որը արտադրում է օրեկան մեկ արագացուցիչ: Եվս մեկ խոստումնալից նախագիծ է կենցաղային ծախսերի կրճատման մեթոդների մշակումը. պրոտոնային ճառագայթը չիպի լիցքավորման միջոցով կարող է կրճատվել ատոմի երկարության չափով` այսպիսով ապահովելով սիլիկոնի մինչև 70% տնտեսում, ինչը շատ կարևոր է 60 նմ տեխնոլոգիաների համար: 2008թ-ին ԱՄՆ-ում սննդի 30%-ը ստերիլիզացվեց,առնվազն 10 անգամ երկար պահպանվելու համար: ԱՄՆ-ում բոլոր անվադողերը ևս ռադիոակտիվ մշակման ենթարկվեցին ավելի երկար ծառայելու համար:

Նկ 3. LCLS-ի 12 Գէվ էլեկտրոնային արագացուցիչը
4. Նոյեմբերի 11-ին
SLAC –ի Արագացուցչային Հետազոտությունների բաժնի տնօրեն դոկտոր Տոռ
Ռաուբենհայմերի հետ հանդիպմանը մասնակցում էր նաև ISTC գլխավոր մենեջեր
դոկտոր Կարեն Բունյաթովը և ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը ԵրՖի-ից: Ա.
Չիլինգարյանը և Տոռ Ռաուբենհայմերը տեղեկացրեցին միմյանց ինստիտուտների
նախագծերի մասին` արագացուցչային տեխնոլոգիաների` բժշկական ախտորոշման և
բուժման մեջ կիրառությունների ասպարեզներում: Փոխադարձ հետաքրքրություն
կար նաև բարձր հոսանքի և կոմպակտ գծային պրոտոնային արագացուցիչների մեջ
(LINACs)`30-40 մէՎ էներգետիկ ինտերվալում: Պրոտոնային տերապիան պիտանի
չէ, քանի որ ներկայիս սարքավորումներից շատերը արդյունավետ չեն հիվանդների
բուժման համար: Այժմ այս դժվարությունների հաղթահարման համար SLAC –ում
պատրաստվում են նոր կոմպակտ LINAC-ներ: Ռոբերտ Ավագյանը տեղեկացրել է, որ
նախագծվում է նոր սարքավորում պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի
ախտորոշման համար, որն այժմ փորձարկվում է ԵրՖի-ում, ինչպես նաև իր խմբի
կողմից հետազոտվող սարքավորման մեկուսացման հնարավորությունների մասին:
Կարեն Բունյաթովը հաստատեց, որ ISTC-ն հետաքրքրված է ԵրՖի զարգացման մեջ,
որտեղ հիմնական շեշտը պետք է դրվի արագացուցիչների կիրառմամբ
տեխնոլոգիաների զարգացման վրա: Երկու կողմերն էլ շահագրգռված էինհամագործակցել և որոշվեց կազմել համաձայնագիր: Նույն օրը հայկական
պատվիրակությունը այցելեց SLAC –ի նոր սարքավորումների կենտրոնը:
Գծային Արագացուցչի Կոգերենտ Ճառագայթման Աղբյուրը ապահովում է
աշխարհում լազերային ռենտգենյան ճառագայթների ամենապայծառ, ամենակարճ
իմպուլսները տարբեր ֆունդամենտալ և կիրառական հետազոտությունների համար:
Դա գիտնականների համար աննախադեպ գործիք կծառայի կիսահաղորդիչների,
կերամիկայի, պոլիմերների, կատալիզատորների և բիոլոգիական մոլեկուլների մեջ
ատոմների դասավորվածությունը հասկանալու և հետազոտելու մեջ, որը մեծ
ազդեցություն կունենա այլ ասպարեզներում առաջատար ուսումնասիրություններ
կատարելու համար:
LCLS ռենգենյան ճառագայթի փունջը ավելի պայծառ է քան մարդու կողմից
ստեղծված որևէ այլ կարճ իմպուլսի աղբյուր, կոշտ ռենտգենյան ճառագայթներ:
Նախնական փորձերը առաջացրին լազերային լույս 1,5 անգստրեմ ալիքի
երկարության, կամ 0.15 նանոմետրեր. ամենակարճ ալիքի երկարությունը,
բարձրագույն էներգիայի ռենտգենյան ճառագայթներ երբևիցե ստեղծված որևէ
լազերի միջոցով: Այդ լույսի ստեղծման համար թիմը պետք է հավասարեցնի
էլեկտրոնային ճառագայթը 5 մետրում 5 միկրոմետր ծայրահեղ ճծգրտությամբ:
Ի տարբերություն սովորական լազերների, որոնք կիրառում են հայելապատ
խոռոչներ լույսի ուժեղացման համար, LCLS-ն ազատ էլեկտրոնային լազեր է, որը
լույս է ստեղծում՝ կիրառելով վակուումում ազատ պտտվող էլեկտրոններ: LCLS-ն
կիրառում է SLAC-ի երկու միլանի գծային արագացուցչի վերջին երրորդ մասը,
որպեսզի էլեկտրոնները հասցնի բարձր էներգիայի և անցկացնի “օնդուլատոր”
մագնիսների շարքերի միջով, որոնք էլեկտրոնները արագորեն ետ և առաջ են
մղում` ստեղծելով միավորված ռենտգենյան ճառագայթների հրաշալի ճառագայթային
փունջ:






